Կարող են ընտրել նաև օտարերկրացիները, եթե առնվազն մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում․ ԿԸՀ

Ի պատասխան տարբեր հարցադրումների՝ ԿԸՀ-ից հիշեցնում են․

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն` ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիները, եթե առնվազն մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում։

Օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում․

  • ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը.
  • մշտական կացության քարտը.
  • ՀՀ հատուկ անձնագիրը:
  • ՌԴ քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նաև
  • ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երևան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։
  • Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝
  • ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.
  • ժամանակավոր կացության քարտը.
  • ՀՀ հատուկ անձնագիրը:
  • Փախստական ճանաչված անձանց համար՝
  • Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը վարում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։