Ալիևի աղջիկներն ու մերձավորները Բրիտանիայում գնել են 200 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք․«Times»-ի բացահայտումը

Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը մեջբերելով «Բրիտանական «Times» թերթի բացահայտումը, ըստ որի՝ 200 մլն ֆունտ արժողությամբ բրիտանական անշարժ գույքը պատկանում է տխրահռչակ ավտոկրատ կառավարիչների երեխաներին և նրանց մերձավորներին, գրել է

«Times-ը ռեեստրի տեղեկատվությունը համեմատել է հողային կադաստրի տվյալների հետ և պարզել, որ Ադրբեջանի նախագահի երեխաներն ու մերձավորները  գնել են 200 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք:

Սա ներառում է 21 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ լոնդոնյան անշարժ գույք, որը պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերի՝ Լեյլայի և Արզուի կողմից վերահսկվող օֆշորային ընկերություններին:

Ադրբեջանի նախագահի դուստրերից մեկին է պատկանում «Փարք Լեյն»-ի  պենտհաուսը, որը գտնվում է Լոնդոնի ամենահեղինակավոր հասցեներից մեկում և Հայդ պարկի համայնապատկերային տեսարանով։ Այն մայրաքաղաքի ամենահարուստ վարձակալներին առաջարկվել է ամսական 16 հազար ֆունտ ստեռլինգով:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի 38-ամյա որդուն՝ Թալե Հեյդարովին է պատկանում է «Shepherd’s» ռեստորանը Վեսթմինսթերում, որը տասնամյակներ շարունակ եղել է քաղաքական ինտրիգների որջ։ 2020 թվականի հունիսից անշարժ գույքը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում տեղակայված «Oak Trail Limited» ընկերությանը։

Նիջաթ Հեյդարովը՝ Թալեի եղբայրը, նույնպես ունի 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարան Լոնդոնում, որը ձեռք է բերել  Գերնսիում գտնվող «Merton Investments»-ի միջոցով:

Ջամալ Փաշաևը՝ Մեհրիբան Ալիևայի զարմիկը, Մեծ Բրիտանիայում 9-ը անշարժ գույքի սեփականատեր է: Ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 70 միլիոն ֆունտը, ներառյալ Քենսինգթոնի թաունհաուսը: Անշարժ գույքը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող ընկերություններին։

Փաշաևը ադրբեջանական «Pasha Holding» ներդրումային խմբի փոխնախագահն է։

Հ.Գ. Թափանցիկության նոր կանոնների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում սեփականություն ունեցող օտարերկրյա ընկերությունները պետք է հայտարարեն վերջնական սեփականատիրոջը: Ավելի վաղ այդ տեղեկատվությունը համարվում էր գաղտնի և չէր հրապարակվում: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմից  հետո Լոնդոնը ստեղծեց օտարերկրյա իրավաբանական անձանց ռեեստր՝ օֆշորային ընկերությունների միջոցով շքեղ գույք ունեցողների մանրամասները բացահայտելու համար»։