Շիրակցիներին հայհոյող պարեկների վերաբերյալ ծառայողական քննություն է կատարվում

Պարեկների կողմից քաղաքացիներին հայհոյելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել։

Հիշեցնենք, որ շիրակցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«18+ Տեսանյութը արվել է պարեկի մոտի վիդեոռեգիստրից, տրամադրվել է օրինական ճանապարհով օպերատիվ շտաբից

Ներողություն եմ խնդրում տեսանյութում հնչող հայհոյանքների համար

Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։

Նյութում  առկա է ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը

Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին…»։

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղի ունեցածի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: