Բաքվում հայտարարել են Լեռնային Ղարաբաղի «զինաթափման» անհրաժեշտության մասին

Ադրբեջանի իշխանությունները անհամբերության նշաններ են ցույց տալիս և հայտարարում են Լեռնային Ղարաբաղի «զինաթափման» անհրաժեշտության մասին։

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից մատակարարվող ցորենի ալյուրի մերժումն իր ծագման պատճառով (Ադրբեջան) ռասիզմի դրսևորում է, որին աջակցում է անօրինական խամաճիկային ռեժիմը։ Ադրբեջանն այլևս չի կարող հանդուրժել իր տարածքում «գորշ» չվերահսկվող գոտու առկայությունը: Անօրինական ռեժիմը պետք է ցրվի և զինաթափվի»,- X (Twitter) սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաքվի բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիևը (մեջբերում՝ Trend):