Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Սեպտեմբերի 1-5-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտեներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։