Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել, նա համապատասխան խնդրագիր է ուղարկել Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին, հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Նամակում նա հայտարարել է, որ իր համար պատիվ է նպաստել կառավարության արձագանքին մի շարք սպառնալիքների, այդ թվում՝ Սոլսբերիի միջադեպերին, 2017 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչություններին, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սուդանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում, որ ինքը ղեկավարում է գերատեսչությունը, Թագավորության զինված ուժերն իրենց լավագույն կողմից են դրսեւորել։
Ուոլեսը հայտարարության մեջ հայտնել է, որ ինքն ամեն ինչ նվիրել է իր երկրին ծառայելուն, եւ այդ նվիրվածությունը գործին թանկ է նստում իր եւ իր ընտանիքի համար, ուստի նա ստիպված է հրաժարական տալ։