«Երբ բացվի Աղդամի ճանապարհը, 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինը»․ Բաքվի շանտաժը

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին՝ անդրադառնելով Բերձորի (Լաչին) միջանցքի արգելափակմանն ու Ակնա (Աղդամ)-Ասկերան ճանապարհի գործարկմանը։ Ըստ Հաջիևի՝ Աղդամի ճանապարհի բացումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, կբացվի նաև Լաչինի ճանապարհը։

«Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերին առաջարկվում են նույն լեզվական, մշակութային, կրոնական, տեղական կառավարման իրավունքներն, ինչպես Ադրբեջանի մնացած քաղաքացիներին։