Ռուսաստանն ու Թուրքիան կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել Սոչիում

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել Սոչիում` Պուտինի և Էրդողանի բանակցություններից հետո: Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անկարայի իր աղբյուրին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսվում է Սոչիում, որպես հնարավոր ամսաթիվ նշվում է սեպտեմբերի 4-ը: Ի թիվս այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև հացահատիկային գործարքի մասին հարցը։