Հրազենային վիրավորումից մահացած Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, տան միակ որդին էր

Դեռևս չպարզված հանգամանքներում երեկ՝ օգոստոսի 9-ին, հրազենային վիրավորման հետևանքով մահացած զինծառայող Ժորա Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Պարգև Ոսկանյանը։

Նա 18 տարեկան էր, 2022 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Արարատում, տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ երկու քույր։

«Երեկ երեկոյան էր խոսել մոր հետ։ Նորմալ տրամադրություն ուներ։ Քույրը երեխա էր ունեցել, այդ առիթով էր շնորհավորում։ Ժորան շատ համեստ, խելոք, դաստիարակված տղա էր»,- նշել է Ոսկանյանը։