Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութում։

«Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրություն, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի», – նշել է Օսկանյանը։

Օսկանյանը կոչ է արել լինել Բագրատ Սրբազանի զինվորը։

«Նա խոհեմ ձևով կկառավարի այս ամբողջ գործընթացը»,- հավելել է Վարդան Օսկանյանը։