Ինչի՞ց են սարսափում Ալիևն ու Փաշինյանը

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է․

«Ինչի՞ց են սարսափում ալիևն ու փաշինյանը

1- Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:

2- նիկոլ փաշինյանը, էրդողանը, ալիևն ու հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Արցախի խորհրդային ժառանգությունից (ադրբեջանն իրեն հռչակեց 1918-20 թթ. մուսավաթական ադրբեջանի իրավահաջորդ հենց Արցախի՛ հարցի պատճառով), ինչը նրանց հնարավորություն կտա ձերբազատվել կարգավիճակի հարցից և Արցախը երբևէ հայկական պետական միավոր պահելու գործոնից, իսկ Հայաստանը վերադարձնել 10.000 քկմ տարածքով անատամ, դեֆոլտի մատնված իմպոտենտ քաղաք-պետություն՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, թյուրքական էթնիկ տարրի գերակայությամբ, հսկայական ռազմատուգանքների բեռի տակ՝ տասնամյակներով կքած:

3- Այդպես էլ ո՛չ Երուսաղեմ, ոչ էլ Շուշի ազատագրող նորահայտ «խաչակիրների»՝ Կոռնիձորում ու Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպած մասկի շոուն, «հումանիտար»՝ հավանաբար դատարկ բեռների տեղափոխման կրկեսային համարը, Արցախում գյադայական որոտընդոստ ցույց-քայլերթներն ու արայիկ հարությունյանի՝ նիկոլին կապկող ու քծնող ելույթները մեկ բան են ապացուցում՝ Արևմուտքը պատրաստվում է հակառուսական պատերազմի նոր ճակատը Ուկրաինայից տեղափոխել մեր տարածաշրջան՝ ոտքի հանելով իր հաստ կույրաղիքի վերջույթում ապաստանած քաղաքական գործիչներին, անգլուխ փորձագետներին, ու արևմտահայերեն ասած՝ պարապ կ… հայրենասերներին:

Արցախի իշխանությունը պիտի դադարի կապկել նիկոլին: Եթե չդադարի, պիտի պարտադրե՛նք: Ինքնության համար փրկարար պատերազմի ոգին դարձյալ գալու է Արցախից»: