Եկել է սրբազան միության ժամանակը․ Մուրադ Փափազյան

«Եկել է սրբազան միության ժամանակը,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը  Հայաստան-Սփյուռք-Արցախ միություն ստեղծելու պատեհ առիթ է։ Հպարտ եմ, որ երեկ Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց իմ ընկեր Դավիթ Իշխանյանը։ Նա համագործակցում է ինձ հետ՝ ՀՖՀ Դաշնակցության միջազգային գրասենյակում։ Այս ընտրությունը վկայում է Արցախի խնդրի վերաբերյալ մեր ունեցած անսասան կամքի մասին, որը պետք է լինի Հայաստանի և համայն հայության գործը։

Դավիթ Իշխանյանի ընտրությունը հստակ ազդանշան է՝ դիմադրության հայեցակարգի շուրջ հանրահավաքն ակտիվացնելու համար։ Ասա Ո՛Չ Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացին։

Միջազգային հանրությանը պետք է ստիպել՝ հաստատուն մնալ իր պարտավորությունների կատարմանը՝ դեկտեմբերի 12-ից, արդեն, 8 ամիս ձգվող Արցախի շրջափակման խնդրի շուրջ։ Վճռականորեն վերակենդանացրեք Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթացի անհրաժեշտությունը։

Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է այս պահին, երբ մենք գտնվում ենք 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, վատթարագույն վիճակում, հետևաբար եկել է սրբազան միության ժամանակը»,- գրում է Մուրադ Փափազյանը: