Արարատ Միրզոյանն ու Վահան Կոստանյանը նույնն են, ուրիշ է, սակայն, իրականությունը

2019 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը Շուշիից նկար էր հրապարակել և գրել. «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:

2023 թվականի հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի տեղակալ Վահան Կոստանյանը ուղեկցում է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին խմբին դեպի Արցախի արգելափակված հատված` ցույց տալու համար, որ հողերն արդեն հանձնված են։

Արարատ Միրզոյանն ու Վահան Կոստանյանը նույնն են, ուրիշ է, սակայն, իրականությունը։

Ցավալին այս ամենը հանդուրժող հայ հասարակությունն է։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից