Ադրբեջանում վերացվել է պաշտպանության փոխնախարարի երկու պաշտոն

Ադրբեջանում վերացվել է պաշտպանության նախարարի տեղակալների երկու պաշտոն։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ մինչ օրս նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի և անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցնում էին նախարարի տեղակալները: Փոփոխությունների համաձայն՝ երկու պաշտոններն էլ վերացվել են։

Նշվում է, որ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի նշանակումից հետո նախարարի տեղակալի, անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել։

Նախարարի տեղակալն էր նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը։ Թե ինչ պաշտոնի է նա նշանակվել, չի նշվում։