Արցախում հերթեր են հացի և կաթնամթերքի արտադրամասերի դիմաց (տեսանյութ)

Արցախում բազմաթիվ խանութների դիմաց արդեն օրեր շարունակ հերթեր չկան: Պարզապես բոլորը գիտեն, որ այդ խանութներում էլ ոչինչ չկա: Հերթերի շարքերը ձգվում են հիմնականում կաթնամթերքի արտադրամասի դիմաց: Վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասն արդեն չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են հենց տեղում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը:

Վերջին օրերին նույն պատկերն է նաև հացի արտադրամասերի հարևանությամբ: Այս դեպքում էլ վառելիքի դեֆիցիտն է խնդիրը: Շատերը խանութներում հացի սպասելու փոխարեն գերադասում են արտադրամասի դիմաց հերթ կանգնել և օրվա հացը գնել: