ՀՀ ԱԽ քարտուղարը և Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հուլիսի 17-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով:

Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում: