ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Ռուանդա և ԱՄՆ

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 16-21-ը գործուղվում է Կիգալի (Ռուանդայի Հանրապետություն):

Նա այնտեղ կմասնակցի «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին:

Նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Հասմիկ Հակոբյանը հուլիսի 17-20-ին գործուղվում են ԱՄՆ՝ Նյու Յորք:

ԱԺ նախագահի համապատասխան կարգադրության մեջ նշվում է, որ նրանք Նյու Յուրքում մասնակցելու են կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումին: