Բաքվում առաջարկել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել ԼՂ ապրանքներ մատակարարելու համար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Դրագան Կոզիչին, որի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Բայրամովը նշել է «ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական նպատակներով Լաչինի սահմանային անցակետով հայ բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին՝ բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ»։

Նա նաև ասել է, որ հնարավոր է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ղարաբաղի բնակիչներին կենսապահովման միջոցներով ապահովելու համար։