Ինչ է պակասում ընդդիմությանը, և ինչպես պատրաստել հասարակությանը կրիտիկական իրավիճակներին (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը հոգեբան-քոուչ Աննա Գալստյանն է։

Հոգեբանի հետ, ով վերջերս է վերադարձել Իսրայելից, անդրադարձ ենք կատարել կրիտիկական իրավիճակներում՝ արհավիրքներ, պատերազմ և այլն, հասարակության նախապատրաստման կարևորությանն ու մեխանիզմներին։

Ինչպես է կարողացել Իսրայելը հզորանալ և կայանալ՝ չունենալով անգամ պետություն, իսկ մենք շարունակաբար կորցնում ենք։

Աննա Գալստյանը հաղորդման շրջանակներում ներկայացրել է այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են նախապատրաստելու հասարակությանը պատերազմին, ինչի արդյունքում կորուստները և ստրեսը հնարավորինս նվազեցվում է։

Խոսել ենք նաև այն պատճառների և մեխանիզմների մասին, որոնց արդյունքում հասարակությունն անտարբեր է դարձել երկրի և իրենց ապագայի համար օրհասական խնդիրներին, որտեղ են թերանում ընդդիմադիրները, և ինչ պետք է անել։

«Մեր միակ փրկությունը համախմբվածությունն է, ամեն մեկս մոռանա իր էգոն, որ կարողանանք մեր շահերի հետևից չընկնել և հավաքվել ու կարողանալ պետականամետ ինչ-որ ծրագրեր իրականացնել։ Գաղափարախոսություն դնել և հետևողական քայլեր անել այդ գաղափարախոսության կամ մեր մտածածների շուրջ, մեր նպատակների շուրջ, և երկրորդ՝ կարողանանք գտնել լուծումներ մշտապես զոհի վիճակում, խնդրողի, մեղքի, ուրիշից օգնություն խնդրողի դերում հանդես չգալու համար։ Լուծումներ գտնող հասարակություն լինենք», – հավելեց հոգեբանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում