Մուշի բաժնի աշխատակիցներից առնվազն 20-ի մոտ կլինի դրական պատասխան

Քիչ առաջ միջնորդել եմ քննիչին թմրամիջոցների օգտագործման ստուգման անկախ փորձաքննության (մազարմատից քսուկ վերցնելու ճանապարհով) ենթարկել ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի օպեր Ա.Պ-ին։ Ով անցած կիրակի ոչ ադեկվատ և ագրեսիայի բացահայտ դրսևորմամբ հարձակվել էր իմ վրա։ Բոլոր հիմնավոր և առերևույթ կասկածները առկա են։

Ավելին, ըստ Գյումրի քաղաքում տարածված տեղեկությունների, այևս ներքին համոզում ունեմ, որ, եթե համընդհանուր թեստավորում անցնեն ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները, ապա առնվազն 20-ի մոտ կլինի դրական պատասխան…

Հ.Գ․

Խոսքը իրական և անկախ փորձաքննության մասին է, ոչ թե ասենք Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում ուղղակի «պեչատած թուղթ» վերցնելուն։

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

ՀՀ Քննչական կոմիտե

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից