ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» խմբի տեղակայման նշաններ չի տեսնում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն առայժմ Բելառուսում «Վագներ» խմբի տեղակայման նշաններ չի տեսնում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթաժողովից առաջ։

«ՆԱՏՕ-ն առայժմ Բելառուսում «Վագների» տեղակայման նշաններ չի տեսնում։ Դաշինքն ուշադիր հետևում է իրավիճակին՝ հասկանալով, թե որքան կարևոր է դա Բալթիայի երկրների անվտանգության համար»,- ասել է նա։

Հուլիսի 7-ին Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Լեոնիդ Կասինսկին տեղեկացրել էր, որ «Վագներ» ՄՌԿ ներկայացուցիչներն առայժմ չեն ներկայացել ընկերության մարտիկների տեղակայման հնարավոր վայրը զննելու համար Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքի վրանաճամբարում։ Նրա խոսքով՝ ճամբարը կարող է տեղավորել մոտ 5 հազար մարդ, այդտեղ հնարավոր է տեղակայել նաև ռազմական տեխնիկա։