Հարցում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին «փաստաբանության թշնամի» ճանաչելու վերաբերյալ

Հարգելի՛ փաստաբաններ,

2023թ. փետրվարին և հունիսին փաստաբանների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կատարված բռնությունների, ինչպես նաև փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կատարած ոստիկանության ծառայողների լիազորությունները չդադարեցնելու պատասխանատվությունն այս փուլում ընկնում է 2023 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետ հանդիսացող Արամ Հովհաննիսյանի վրա:

Ոստիկանության պետի այս «անտարբեր» վերաբերմունքը հանդիսանում է իր ղեկավարած կառույցում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանության ծառայողներին հովանավորության ապացույց:

Այս սարսափելի միջադեպը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ:

Ելնելով նման երևույթները կանխարգելելու, ինչպես նաև փաստաբանության ինստիտուտը վնասող պաշտոնատար անձանց ճանաչելու և ճանաչել տալու նպատակներից, մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին հայտարարում ենք «Փաստաբանության թշնամի»

Փաստաբաններ՝

  1. Արա Զոհրաբյան
  2. Սիմոն Բաբայան
  3. Գևորգ Մկրտչյան
  4. Հարութ Ակլունց
  5. Արմեն Ասատրյան
  6. Լուսինե Սարգսյան
  7. Էլեն Բաբայան
  8. Արաքս Վարդանյան
  9. Աստղիկ Գևորգյան
  10. Կարեն Մեժլումյան
  11. Վարազդատ Հարությունյան
  12. Վրեժ Խաչիկյան
  13. Տաթևիկ Շալջյան
  14. Թամարա Բաղդասարյան

․․․

Միացող փաստաբաններն արձագանքեն [email protected] էլ. հասցեին կամ այլ կերպ տեղեկացնելու միջոցով: