Ի՞նչ է նշանակում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրել է․

«Պատմության մեջ երբևէ եղած ազատագրական պայքարներում հայտնի չէ մեկ դեպք երբ թագավորները կամ կայսրները իսկ ավելի ճիշտ բռնապետները բանակցել են հավասարը հավասարի պես իրենց կողմից գրավված կամ ենթակայության տակ եղած տարածքները ներկայացնող բանագնացների հետ: Չկա նման բան: Երկխոսում կամ բանակցում են այն կողմի հետ ով ուժ է ներկայացնում և կարող է խոչընդոտող հանգամանք լինել կայսրությունների կամ բռնապետությունների ծրագրերին:

Ստեփանակերտը առանց ռուս խաղաղապահների չի կարող գոյատևել, քանի որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունը որևէ հարցում այլևս չի աջակցելու և չի խառնվում այդ հարցերում: Հետևաբար Լեռնային Ղարաբաղի այսօրվա որևէ բանակցող չի կարող ուղիղ երկխոսել նախ առանց ռուսների, երկրորդը դա չի լինի երկխոսություն, այլ կլինի «կենտրոնի» ենթակայության տակ գտնվող «տարածքի» ներկայացուցչի կապ, ինչը արդեն լրիվ ուրիշ անվանում է ունենալու: Այնպես որ, մի խաբեք մարդկանց: Ի՞նչ երկխոսություն….»։