Մենք արդեն ատոմակայանի հզորությունից ավելի տեղադրված արևային պանելներ ունենք. Գնել Սանոսյան
Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. մենք արդեն ատոմակայանի հզորությունից ավելի տեղադրված արևային պանելներ ունենք, և դա արագ տեմպերով զարգանում է: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով, ոլորտն այնքան արագ է զարգանում, որ էներգետիկ համակարգի գործընկերներն առաջարկում են տեմպի արագությունը էներգահամակարգի հետ բալանսի բերել: