Թշնամին ահ ու սարսափով արձանագրում է, որ ճշգրիտ և խելամիտ մարտերի վարումը կկանխեին Ակնայի գրավումը (տեսանյութ)

Թշնամին՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից առանց որևէ կրակոցի Ադրբեջանին հանձնված Ակնայում տեսանկարահանում է իրականացրել, որն ի ցույց է դնում ռազմավարական կարևորագույն բարձունքների վրա գտնվող հայկական խոշոր բունկերներն ու զինապահեստները, որոնք հայկական կողմին հնարավորություն կտային տևական ժամանակ պաշտպանել Ակնան՝ ջախջախելով թշնամական ուժերին։

Տեսանյութը ի չիք է դարձնում իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածված միֆը՝ այն է հայկական բանակը՝ և՛ մարդկային, և՛ ռազմամթերքի ռեսուրսների տեսանկյունից թուլացած «թալանված» է եղել,

տեսանյութում թշնամական կողմը ահ ու սարսափով և ուղղակի կերպով արձանագրում է այն փաստը, որ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող ռազմավարական բարձունքներից ճշգրիտ և խելամիտ մարտերի վարումը կկանխեին թշնամու կողմից Ակնայի գրավումը։

Ակնան այսօր դարձել է ոչ միայն ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնված հայկական հերթական տարածքը, այլ նաև այնտեղ բացված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի բացման հետևանքով էականորեն բարելավվել է Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարությունը տարածաշրջանում։

Վերը նշված փաստը Թուրքիային հնարավորություն է տվել մոնիթորինգային գործունեություն ծավալել մի հակամարտության համատեքստում, որի կարգավորման ավելի քան 20-ամյա գործընթացում Թուրքիային չէր հաջողվել դառնալ հակամարտության կողմ անգամ դիվանագիտական դաշտում։

Գրիգոր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից