Երևանի Կասյան փողոցը անվանափոխվեց՝ դարձավ Վազգեն Ա կաթողիկոսի անվան

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 26-րդ հոդվածի առաջին մասով Երևանի ավագանու 11-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին»,-Երևանի ավագանու այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը զեկուցեց Երևանի Կասյան փողոցը Վազգեն Ա կաթողիկոսի անվամբ փոխելու հարցը, որն ընդունվեց միաձայն՝ 45 կողմով: