Փրկարարները Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցու քիվից ապամոնտաժել են մոտ 50 քար

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 26-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ եկեղեցու քիվի հատվածից ընկել են քարեր և առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ:

Փրկարարները քիվի տարբեր հատվածներից ապամոնտաժել են մոտ 50 քար: