Փաշինյանի շրջայցից հետո ինչու են ուզում վերացնել «Իջևանի դենդրոպարկ» պետական հիմնարկը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը։

Իջևանի դենդրոպարկը հիմնվել է 1962 թվականին Մեխակ Սայադյանի հոր՝ Լյուդվիգ Սայադյանի ջանքերով ու միջոցներով։ Հետագայում արգելոցը տիրություն է արել որդին։ Դենդրոպարկը, որտեղ հաշվառված է 650 ծառ ու թուփ, ներառված է Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում։ 2018 թվականի իրադարձություններից հետո, երբ Հայաստանում իշխանության եկան քպ-ականները, դենդրոպարկը հայտնվեց նրանց թիրախում։ Սկսվեցին գործընթացներ, որոնցով փորձ էր արվում ազատվել պարկի տնօրենից և ի վերջո վերացնել այն։ 2021 թվականին Մեխակ Սայադյանին հեռացրին աշխատանքից՝ Փաշինյանի՝ դենդրոպարկ այցելությունից հետո։ Սակայն նա դատարանի միջոցով վերականգնեց իր իրավունքները և վերադարձավ աշխատանքին։

Մինչ Մեխակ Սայադյանը զբաղված էր իր իրավունքների վերականգնմամբ, Աղստև գետի հունը փոխելու հետևանքով դենդրոպարկի շատ ծառեր ու թփեր վարացան՝ ջրի պակասից չորանալով։ Այսօր ավելի քան 4 մլն դոլարի վնաս է հասցվել արգելոցին՝ ավելի քան 250 ծառ է չորացել։ Իսկ հունիսի 21-ին դենդրոպակի բոլոր աշխատակիցներին տեղեկացրին իրենց հաստիքները կրճատելու մասին։ Ինչը նշանակում է, որ այգում այլևս ոչ մի աշխատակից չի լինելու։ Ինչից էլ Մեխակ Սայադյանը հետևություն է անում, որ այգին ուզում են լուծարել ու ծառայեցնել իրենց շահերին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում