ԱՄՆ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանում և կխորհրդակցի դաշնակիցների հետ այս զարգացումների շուրջ

Սպիտակ տունը «հետևում է իրավիճակին» Ռուսաստանում՝ Վագներ ռազմական մասնավոր կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի սպառնալիքներից հետո՝ ուղղված Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Մենք հետևում ենք իրավիճակին և կխորհրդակցենք դաշնակիցների և գործընկերների հետ այս զարգացումների շուրջ»,- ասել է նա։