Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, որն այս տարի նախագահում է կազմակերպությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է,  հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։ .

Նիստից հետո նախատեսվում է մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում։