ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը

Այսօր ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը։ Նախաձեռնող խմբի փոխանցմամբ, ԿԸՀ-ն ստորագրահավաքի ժամկետ է սահմանել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

«Ստորագրման համար հատկացված հասցեների մասին տեղեկությունը ստանալու ենք եռօրյա ժամկետում և անմիջապես հրապարակելու ենք մեր էջերում»,-ասված  է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։