Էրզրումում հակահայկական կենտրոն է բացվել

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումում հայ–թուրքական հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի անվան տակ հակահայկական կենտրոն է բացվել։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Էրզրումում հայ–թուրքական հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի բացմանը բոլոր ելույթները վերաբերել են իբր հայերի կողմից թուրքերի կոտորածներին։

Օրինակ, Էրզրումի քաղաքապետը պնդել է, թե իբր դարասկզբին հայերը Էրզրումում եւ շրջակայքում 50 հազար թուրք են կոտորել։

Իր հերթին հակահայկական քարոզչությամբ զբաղվող թուրք պատմաբան Էրօլ Քյուրքչուօղլուն հայտարարել է, թե նորաստեղծ կենտրոնում հավաքվել են հայերի կողմից թուրքերին ցեղասպանության ենթարկելու մասին բազմաթիվ ապացույցներ պարունակող 9500 գրքեր։