Անհայտ անձինք թուլացրել են Արին Բերդ-Խարբերդ ջրատարի հիմքը

Հունիսի 18-ին՝ երեկոյան, անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են Արին Բերդ-Խարբերդ ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը, հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Նշվում է, որ այդտեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ:

Գիշերվանից ընկերության թիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացված ջրատարը: