«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող 42-ամյա Մահդին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 05.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 42-ամյա Մահդի Շ.-ն:

Վերջինս հունվարի 3-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կաշառքի և խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը: