Արցախում գների վերահսկողությունն ուժեղացվում է (տեսանյութ)

Երեկ պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացվել են ապրանքաշրջանառության հատուկ կարգի դրույթների պահպանմանն ուղղված հերթական ստուգումները: Դրանց արդյունքում 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 27 դեպք: Խախտումներ թույլ տված տնտեսավարող սուբյեկտների ցանկը պետեկամուտների կոմիտեն հրապարակել է:

Մանրամասները՝ Արցախի հանրայինի տեսանյութում