Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտելու մեջ

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։ Համապատասխան հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հունիսի 16-ի հայտարարությանը։

«Կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ այլևս նման դիրքորոշում արտահայտելով չստեղծել պայմաններ՝ գործընթացը խոչընդոտելու փորձերի համար»,- մեջբերում են նրա խոսքն ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք որ Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի հետ կապված, այդ թվում՝ կրակոցներ Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Փարիզը զսպվածության, լարվածության թուլացման և խաղաղ բնակչության պաշտպանության կոչ էր արել։  Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Փարիզը նաև հաստատում է իր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի լիակատար կատարմանը Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքով՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհի երկայնքով երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։