Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն այցով ժամանել է Թեհրան

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի դեսպան Ֆեյսալ բեն Ֆարհանը մի քանի րոպե առաջ աշխատանքային այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Բեն Ֆարհանն առաջին անգամ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ժամանել է Թեհրան։

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները շուտով երկկողմ հանդիպում կունենան։

Մինչ այդ, յոթ տարի անց, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բացվել էր Իրանի դեսպանությունը։

Մարտի 10-ին, Չինաստանում ընթացող մի քանի օրվա ինտենսիվ բանակցություններից հետո, Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և նորից դեսպանություններ և դիվանագիտական ներկայացուցչություններ բացել յոթ տարվա օտարումից հետո։