ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մեծ Բրիտանիային

Մեր շնորհավորանքները և լավագույն մաղթանքները Նորին Մեծություն թագավորի ծննդյան պաշտոնական օրվա առիթով։ Այդ առիթով մենք մաղթում ենք բարգավաճում և հետագա հաջողություններ Մեծ Բրիտանիայի ժողովրդին, նշվել է Հայաստանի ԱԳՆ շնորհավորանքում Մեծ Բրիտանիայի Ազգային տոնի՝ թագավորի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։

«Աշխատում ենք  Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ռազմավարական երկխոսության և դեմոկրատիայի ընդհանուր արժեքների, օրենքի և մարդու իրավունքների գերակայության  հիման վրա»,- նշվել է շնորհավորանքում։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ին՝ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, շնորհավորանքի համար։

«Ես լիովին համաձայն եմ սերտ համագործակցության կարևորությանը՝ մեր ընդհանուր նպատակների և արժեքների առաջմղման համար։

Մեծ Բրիտանիան Հայաստանում ձգտում է աջակցել դեմոկրատիային, անվտանգությանը և կայուն զարգացմանը»,- նշել է բրիտանացի դեսպանը «Թվիթերի» իր միկրոբլոգում։