Աֆրիկյան վեց երկրների առաջնորդներ ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպելու

Աֆրիկյան վեց երկրների ղեկավարները ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է պետության ղեկավարի խորհրդական, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ տեղի կունենա նրանց հանդիպումը»,- ասել է նա լրագրողներին համաժողովի ամփոփիչ ճեպազրույցում։

Կոբյակովի խոսքով, ՊՄՏՀ-ին մասնակցել է ավելի քան 150 բարձրաստիճան պաշտոնատար անձ։

Մայիսի կեսին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն է ներկայացրել խաղաղության նախաձեռնություն Զամբիայի, Սենեգալի, Կոնգոյի, Ուգանդայի, Եգիպտոսի և Հարավաֆրիկյան Հնարապետության անունից։ Նրա խոսքով՝ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը համաձայնել են ընդունել աֆրիկյան պետությունների ղեկավարների առաքելությանը։

Ռամաֆոսայի հետ միասին պատվիրակությունում են Կոմորյան կղզիների, Զամբիայի և Սենեգալի նախագահները։ Եգիպտոսը ներկայացնում է վարչապետը, Ուգանդան՝ արտաքին գործերի նախարարը, Կոնգոն՝ պետնախարարը։ Նախօրեին առաքելությունը եղել է Կիևում և բանակցություններ վարել Զելենսկու հետ՝ նրան կոչ անելով վերջ դնել հակամարտությանը՝ քանի դեռ «ամեն ինչ չի կորցրել»։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) տեղի է ունենում հունիսի 14-17-ին։