Հայատանում դեռ կան մարդիկ, որ հավատում են, թե թուրքերի հետ իբր հնարավոր է «փոխշահավետ գործակցություն»

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի զինված բաշիբոզուկները Երասխի հատվածում կրակում են Հայաստանի ինքնիշխան տարածքի քաղաքացիական ենթակառուցվածքի՝ նոր կառուցվող գործարանի վրա։

Զարմացե՞լ եք։ Հապա, ի՞նչ էիք կարծում՝ կոնկրետ նվաստիս պատկերավոր ասած, լեզուն չորացավ, պնդելով, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և սրա անվերապահ հովանավոր էրդողանական վարչախումբը ծրագրում են իրենց համար ամենավատ սցենարում տեսնել «Էրմենիսթան» ցուցանակով զարգացման ու հզորացման որևէ հեռանկարից զուրկ ազգագրական ռեզերվացիա, իսկ Հայատանում դեռ կան մարդիկ, որ հավատում են, թե սրանց հետ իբր հնարավոր է «փոխշահավետ գործակցություն»։

Նույնիսկ մանկամտությունը պետք է չափ ու սահման ունենա, իսկ Հայաստանի զարգացման ու հզորացման միակ ուղին ներքին ռեսուրսների և դաշնակիցների օժանդակության համադրմամբ պետություն-ամրոց կառուցելու տեսլականը հստակորեն ձևակերպելը և քայլ առ քայլ կյանքի կոչելն է։

 

Վարդան Ոսկանյան