Այսօր մեծանուն աշուղ Սայաթ֊Նովայի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն աշուղ Սայաթ֊Նովայի ծննդյան օրն է։

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Ես Էլ աշխարհ տաղով եկա, բայց դու իմ սար, Սայաթ-Նովա,

Երեք շուրթեր իրար բերող Կովկասի յար, Սայաթ-Նովա,

Իմ կովկասի մարգարտաշար լեռնապարը շող-մատանի՝

Դու մատանու անգին քարը, հայոց քնար, Սայաթ-Նովա։

Ա՜խ, թե գայիր, քեղ կտայինք՝ փաոքի հազար դարեր վրան՝

Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,

Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,

Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա։

Սարն Արարատ՝ որ քեզ ունի՝ միշտ անարատ լեռ կմնա,

Քո տաղերով մեզ տուն կանչող հայրենի ծուխ-ձեռ կմնա,

Կրծքին սադաֆ քո քյամանչեն՝ շատ աստղերից վեր կմնա,

Դու Մասիս էլ տուն կբերես սիրով մեր վառ, Սայաթ-Նովա։

Չարենցի պես Շիրազն ասավ՝ խելք ու միտքս տարել ես դու.

Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վաոել ես դու,

Երգով, աոանց զենք ու զորքի, քանի սարեր առել ես դու,

Կովկասն առել, երգ ես դառել վերքովդ անմար, Սայաթ-Նովա:

Այն մայրը, որ քեզ է ծնել՝ ուրիշ աստղեր դեռ կծնի,

Թեև փոքր է ոսկու նման՝ ինչ ծնեց՝ անմեռ կծնի, –

Մի խեղճ քարվան, բայց դարեդար անմահության բեռ կտանի, –

Դու մի խարխուլ հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա:

Հովհաննես Շիրազ:

Ծնունդդ շնորհավոր, հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա:

 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից