Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը. 17

Սկիզբը` այստեղ

ԱՄՆ-ն APU-ի համար «Abrams» տանկերը զինելու է աղքատացված ուրան պարունակող արկերով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում մի քանի շաբաթ քննարկվել է «Abrams» տանկերի վերազինման հարցը, որոնք մատակարարվելու են Ուկրաինայի զինված ուժերին: Ինչպես ժամեր առաջ տեղեկացրեց «Коммерсантъ»ը, ամերիկյան «The Wall Street Journal» (WSJ) թերթը, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնել է, որ այս տանկերի համար մատակարարումներում կլինեն աղքատացված ուրանով արկեր:

Պարբերականի աղբյուրներից մեկի խոսքով ՝ ԱՄՆ-ի վարչակազմում աղքատացված ուրանով արկերի մատակարարման համար լուրջ խոչընդոտներ չկան: Սպիտակ տան մի քանի պաշտոնյաներ ընդամենը, ինչպես պարզաբանել է ամերիկյան պարբերականը, մտահոգված են, որ այդ արկերի փոխանցման պատճառով Վաշինգտոնը քննադատության կենթարկվի, քանի որ նման զինամթերքը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար:

Ավելի վաղ, մարտին Մեծ Բրիտանիան հայտնել էր Ուկրաինային նույն ամսվա վերջին, բրիտանական «Challenger 2» տանկերի հետ միասին, աղքատացված ուրանով արկեր մատակարարելու իր պլանների մասին: Խոսքը նշված տանկերի և Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ կռվին մասնակցող այլ զրահատեխնիկայի կողմից կիրառելի հրետանային արկերի մասին է, որոնց օգտագործումից առաջացած ուրանի օքսիդի փոշին ունի բարձր թունավորություն և քաղցկեղածնություն, բացի այդ, թեև հատուկ նյութերի շնորհիվ շատ բարձր ռադիոակտիվություն ունեցող, այսպես կոչված, կեղտոտ ռումբի համեմատ ցածր ռադիոակտիվություն ունի, սակայն, այսուհանդերձ, ռադիոակտիվ է ու վնասակար նաև այդ առումով:

Աղքատացված ուրանը ծանր ու թունավոր մետաղ է, որն ունի նույն բնութագրերը, ինչ ուրանը, բայց մոտ 60%- ով պակաս թունավոր և ռադիոակտիվ է: Այն ուրանի հարստացման հիմնական ենթամթերքն է, որը մնում է այն բանից հետո, երբ ավելի բարձր ռադիոակտիվություն ունեցող իզոտոպները վերցվում են միջուկային վառելիքի կամ զենքի արտադրության համար: Աղքատացված ուրանն ունի բարձր խտություն, որը գերազանցում է կապարի խտությանը մոտ 2 անգամ։ Նշված մետաղը ռազմական ոլորտոմ իր բարձր խտության ու զրահի աբլյացիոն կտրման ազդեցության շնորհիվ օգտագործվում է նաև արկերի հարվածային կարողությունը, զրահաթափանցությունը բարձրացնելու համար։

Չնայած Ուկրաինա աղքատացված ուրանով արկերի մատակարարման անթույլատրելիության մասին ավելի վաղ հայտարարվել է ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում նման մատակարարումները միջազգային իրավունքին համապատասխան են անվանել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ զենքը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: ՌԴ ՊՆ-ում ևս հայտարարել են նույնը ու նաև այն, որ նման զինամթերքի օգտագործումն անուղղելի վնաս կհասցնի ուկրաինացի զինվորականների և խաղաղ բնակչության առողջությանը: Իսկ ինչի՞ մասին հասկանալի պատճառներով չեն հայտարարել ու չեն հայտարարում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում…

Ա՛յն մասին, որ նշված արկերի օգտագործումն անուղղելի վնաս է հասցնում ու կհասցնի նաև մարտական գոտում գտնվող ռուսական զինվորականների և Ռուսաստանի խաղաղ բնակչության առողջությանը: Ընդ որում, մարտական գոտին, ինչպես հայտնի է, թե Ռուսաստանին անցյալ տարի միացված, ՌԴ մաս հանդիսացող Դոնբասի հանրապետությունների, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի տարածքներն են, թե Ուկրաինային սահմանամերձ Ռուսաստանի, մասնավորապես, Բելգորոդի ու Բրյանսկի մարզերի տարածքները, որոնցում նույնպես շրջակա միջավայրին մեծ վնաս է պատճառվել ու դեռ կպատճառվի…

Ընդգծենք նաև, որ ուկրաինական կողմից պատերազմին մասնակցող զրահատեխնիկայի ու հրետանային համապատասխան միջոցների համար աղքատացված ուրանով արկերի օգտագործմամբ ռուսական գրեթե բոլոր տանկերը, (մնացած զրահատեխնիկայի մասին նշելը նույնիսկ ավելորդ է) միանշանակ խոցելի են դառնում:

Թեև ՌԴ-ն ևս աղքատացված ուրանի և վոլֆրամի համաձուլվածքե միջուկով արկեր ունի (մասնավորապես՝ 3БМ60 «Свинец-2» արկեր), և նույնիսկ ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ը, ինչպես նաև նշված արկերի օգտագործման համար հարմարեցված,  արդիականացված Т-80БВМ տանկեր, սակայն կաշկանդված է իր տարածքներում աղքատացված ուրանով արկերի օգտագործման առումով, քանի որ այնտեղ նշված արկերի օգտագործումը հանգեցնելու է ինչպես շրջակա միջավայրին ծանր վնաս, այնպես էլ իր զինվորականների և խաղաղ բնակչության առողջությանն անուղղելի վնաս պատճառելուն:

Գլոբալիստների, ջհուդամասոնների ներկայացուցիչ կամ վեցանոց Ջո Բայդենի ու նրա ղեկավարած վարչակազմի (ԱՄՆ-ի ղեկավարության) վերոնշյալ որոշումը հերթական վկայությունն է Ռուսաստանին առավելագույն վնաս պատճառելու և նրան ռազմավարական պարտության մատնելու Միացյալ Նահանգների քաղաքականության:

Ստեղծված ու գնալով սրվող, ահագնացող իրավիճակի հետևանքով Ռուսաստանի համբերությունը մի օր կարող է հատել, այսինքն՝ կարող է կայացվել Ուկրաինա զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա տեղափոխող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տրանսպորտային միջոցներն Ուկրաինայի տարածքում ոչնչացնելու որոշում: ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ նախկինում բազմիցս հայտարարել, իրենց արևմտյան թշնամիներին զգուշացրել են, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցներն օրինական թիրախ են Ռուսաստանի ԶՈւ-ի համար, սակայն զգուշանալով Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման վտանգից, չեն գնացել դրանց ոչնչացման քայլին:

Երեկ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ն սկսել է իր պատմության մեջ խոշորագույն ռազմաօդային զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 23-ը: Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 20 երկիր, 10 000 զինվորական և շուրջ 250 ինքնաթիռ, այդ թվում՝ ամերիկյան և հոլանդական արտադրության հինգերորդ սերնդի Ֆ-35 բազմանպատակային կործանիչներ: Ինչպես AFP գործակալությանը հայտնել է Լյուֆթվաֆեի (Գերմանիայի ՌՕՈՒ-ի) գեներալ Ինգո Գերհարցը, զորավարժությունները նախատեսված էին դեռ 2018թ., ու դրանք մասամբ պետք է պատասխան դառնային 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացմանը:

ՌԴ ԶՈւ-ն մի կողմից ոչնչացնում է ուկրաինական տանկերը (ներառյալ՝ արևմտյան արտադրության), իհարկե, մարտերում ունենալով նաև սեփական տանկերի զգալի կորուստներ, մյուս կողմից Արևմուտքը հայտարարում է Ուկրաինա նորանոր տանկերի մատակարարման մասին: Ինչպես տեղեկանում ենք РБК-ի հրապարակումից, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը RTL Direkt-ի եթերում հայտարարել է այժմ վերանորոգման փուլում գտնվող «Leopard 1 A5» տանկերը հուլիսից Ուկրաինա մատակարարելու և մինչև տարեվերջ դրանց քանակը 100-ի հասցնելու մասին:

Ուկրաինան մարտից «Leopard» տանկեր է ստացել ու ստանում նաև եվրոպական այլ պետություններից: Մասնավորապես Դանիան, Գերմանիան և Նիդեռլանդները փետրվարի սկզբին պայմանավորվել են Կիևին համատեղ մատակարարել մոտ 100 «Leopard 1» տանկ: Բացի այդ, Լեհաստանը, Գերմանիան, Կանադան և այլ պետություններ խոստացել են Կիևին մատակարարել «Leopard 2»: Ուկրաինայի ԶՈւ-ն Ֆիլանդիայից նույնպես ստացել է տանկեր, ստացված «Leopard 2R» տանկերի կեսն արդեն ոչնչացվել է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան