Ադրբեջանում գործարան է այրվում

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Սումգայիթում այրվում է էթիլեն-պոլիէթիլենային գործարանը։

Ինչպես տեղեկացրել է minval.az-ը, ներկայում հրդեհաշիջման միջոցառումները շարունակվում են, առայժմ ԱԻՆ-ի աշխատակիցներին չի հաջողվում մեկուսացնել հրդեհը։ Պատահարի մասին մանրամասներ չեն հաղորդվում։