ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կկայանա հունիսի 19-20-ը Մինսկում․ որոշակիորեն հայտնի է օրակարգը

Հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին БЕЛТА-ի թղթակցին հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Օրակարգում ընդգրկված են միջազգային ու տարածաշրջանային իրավիճակի ու զարգացման հեռանկարի հարցերը, ինչպես նաև դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա»,- նշել են ԱԳՆ-ում։

Բացի այդ, մանրամասն կդիտարկվի ՀԱՊԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության թեման։