Երևան–Բաքու բանակցություններին պետք է աջակցել. Մանիլով

ԱՊՀ երկրների հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Մանիլովը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին աջակցելը․

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել», –  ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասել է Մանիլովը։

Նա ողջունել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Բաքվում․ «Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը», – ընդգծել է նա: