Որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որպես շախմատի աշխարհի գավաթը շատ սիրող մարդ, ցանկանում է մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, սակայն որպես հայ իրեն ապահով չի զգա Ադրբեջան մեկնել։
Արոնյանն այդ մասին գրառում է կատարել Թվիթեր-ի իր միկրոբլոգում։
«Երկընտրանքի առաջ եմ: Որպես մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս» ,-նշել է Արոնյանը։
I have a dilemma. As a person who enjoys the world cup very much,
i would love to take part in the world cup 2023, but as an Armenian I don’t feel safe traveling to Baku,Azerbaijan.Since FIDE has been promoting the hybrid format i am more than willing to play from place possible— Levon Aronian (@LevAronian) June 7, 2023