Հերացի փողոցում կայանումն արգելվելու է. քաղաքապետարանի նոր որոշումը

Երևանի Հերացի փողոցում այսուհետ արգելվելու է կայանումը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով իրականացվելու է Հերացի փողոցի կայանման գրպանիկների փակում, որոնք վերածվելու են կանաչ գոտիների։

Հերացի փողոցում կայանումն արգելվելու է, որով Մյասնիկյան պողոտայից Հերացի կապող հատվածի ծանրաբեռնվածությունը էականորեն կթեթևանա: Աշխատանքները մեկնարկելու է այսօր»,- գրել է Գրիգորյանը: