Բաքուն ուղղակի միջամտում է ՀՀ ներքին գործերին

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրել է․

«Ադրբեջանն այնքան հեռուն է գնացել, որ ուղղակի միջամտում է ՀՀ ներքին գործերին։ Այս ուշ ժամին տարածվում է պաշտոնական հաղորդագրություն Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության մասին։ Հայտարարության մեջ Հայաստանը փորձում են ներկայացնել որպես խնդրահարույց երկիր տարածաշրջանի համար։

Սա շատ վտանգավոր գործելաոճ է ու նոր քարոզչական ծրագրի մեկնարկ` հեռուն գնացող նպատակներով»։