Արսեն Թորոսյանը քովիդի գործով կհարցաքննվի

Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը.

«Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,-ասել է Խաչատրյանը։