Մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ը ասել Արցախի ադրբեջանացմանը

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը», «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին կարող եք միանալ Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, Կասկադի շրջակայքում և մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում։

Երևանում ստորագրահավաքը մեկնարկել է շաբաթներ առաջ։

Բազմահազար,տասնյակ հազարավոր և նույնիսկ հարյուր հազարից ավել քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին միայն մայրաքաղաքում։

Արարատ և Մասիս քաղաքներում ստորագրահավաքն արդեն մեկնարկել է։

Հունիսի 1-ից՝ բոլոր մարզային քաղաքներում ստորագրահավաքը կմեկնարկի։

Սա ոչ քաղաքական և ոչ էլ առավել ևս կուսակցական հարց է։

Սա ազգային գոյաբանական հարց է։

Մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ը ասել Արցախի ադրբեջանացմանը։

Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Աստծով։

 Էդուարդ  Շարմազանովի ֆեյսբուքյան էջից